Մեծ միջոցառում Ֆորշի մասնակցությամբ
Մեծ միջոցառում Ֆորշի մասնակցությամբ
Շանգրի Լա Երեւան
Շանգրի Լա Երեւան

Տասնյակ խաղասեղաններ` դասական խաղերի համար

VIP-Ակումբ
VIP-Ակումբ

Առավելագույն խաղադրույքներով մասնավոր խաղի

Միքելանջելո Լաունջ
Միքելանջելո Լաունջ

Ռեստորանն առաջարկում է հայկական եւ կոնտինենտալ խոհանոցների

Սլոթ-ակումբ
Սլոթ-ակումբ

Մենք առաջարկում ենք խաղեր զանազան սլոթ

Պոկեր-ակումբ
Պոկեր-ակումբ

Texas, Omaha, Omaha Hi-Lo

Խաղատուն

Երեւանի «Շանգրի Լա» խաղատունը քաղաքի ամենապատկառելի ժամանցային հաստատություններից է եւ հավատարիմ է մնում սպասարկման եւ անվտանգության միջազգային չափորոշիչներին: Խաղատան անվանումն արտացոլում է առեղծվածային աշխարհի, լիության եւ ցանկությունների իրականացման առասպելական քաղաքի կերպարը: Հյուրերն այստեղ կարող են զվարճանալ տարբեր դասական սեղանի խաղերով կամ հարյուրավոր ժամանակակից սլոթ-ավտոմատներից ընտրել ցանկացած դուր եկած խաղը: Ներքին հարդարանքը կատարված է արտ-դեկո ոճով` օգտագործելով թանկարժեք տեսակի փայտ, հայկական ազգային խճանկար, բացառիկ գորգեր, ինքնատիպ դարբնային աշխատանք եւ «Tiffany» ոճի ապակենկարներ:

«Շանգրի Լա» ժամանցային համալիրում գործող X.O ակումբը հայաստանցի, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ մյուս մերձավոր երկրներից ժամանած բարձր խաղադրույքի սիրահարներին առաջարկում է մեկուսի խաղ շքեղ մթնոլորտում եւ VIP կարգի սպասարկում:

«Շանգրի Լա» խաղատան այցելուները կարող են նաեւ վայելել «Միքելանջելո Լաունջ» ռեստորանի իտալական եւ հայկական խոհանոցը, հյուրերի տրամադրության տակ են նաեւ գործող երեք բարերը: Խաղատան կենտրոնում համերգային բեմահարթակն է, որտեղ անց են կացվում երաժշտական խմբերի ելույթներ եւ տարբեր շոու ծրագրեր:

Հյուրերի տրամադրության տակ է անվճար ավտոկայանատեղին` միաժամանակ 100 ավտոմեքենա կայանելու հնարավորությամբ:

«Շանգրի Լա Երեւան» խաղատուն միայն առաջին այցելության վճարը կազմում է 24 000 դրամ (բացառությամբ խոշոր խաղարկությունների), այնուհետեւ մուտքի համար վճարվում է ≈46000 ՀՀ դրամ,որը փոխանակվում է խաղային ֆիշկաների հետ:
Խաղատանը գործում է լրացուցիչ ծառայությունների եւ արտոնությունների հնարավորություն ընձեռող ակումբային քարտերի համակարգ (ազատ մուտք, անվճար խմիչք եւ ճաշատեսակներ, հատուկ միջոցառումների մասնակցելու իրավունք):
 

Միջոցառումներ