Մեր մասին
Մեր ծառայությունները
Ավելի լավ ճանաչեք մեզ
Օգնությո՞ւն է անհրաժեշտ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ/ԱՄՐԱԳՐՈՒՄ
Պատասխանոտւ խաղը Shangri La կազինոյում
Պատասխանոտւ խաղը Shangri La կազինոյում
Շտորմ Ինտերնեյշնլ ընկերությունը, որը իրականացնում է Շանգրի Լա կազինոների ցանցի կառավարումը, հանդիսանում է պատասխանատու օպերատոր, որը հասկանում է ռիսկերը, որոնք կապված են ազարտային խաղերի հետ։
Shangri La Երևան կազինոյի վարչակազմը խորհուրդ է տալիս հյուրերին հիշել այն մասին, որ ազարտային զվարճությունների էությունը կայանում է նախ և առաջ վառ էմոցիաներ ստանալու մեջ, այլ ոչ թե սեփական նյութական վիճակը բարելավելու մեջ։
Shangri La-ում պատասխանատու խաղի պարտադիր պայմաններ
1. Ազարտային խաղերը անհրաժեշտ է դիտարկել բացառապես որպես հանգստի գրավիչ տեսակ։ Հանրաճանաչ ժամանցի պայմաններից մեկը փողի վրա խաղադրույքն է: Իսկ հաղթանակի հնարավորությունը հաճելի բոնուս է։
2. Կարևոր է միշտ հիշել, որ ազարտային խաղերը ՉԵՆ տալիս հնարավորություն՝ լուծելու ֆինանսական, սոցիալական կամ էմոցիոնալ խնդիրները։ Զվարճանքը կազինոյում բացառապես հանգիստ է և անմոռանալի էմոցիաներ։
3. Ազարտային խաղերը չպետք է լինեն գլխավոր զբաղմունք և հոբբի։ Չի կարելի կազինոյում զվարճություններին տալ ժամանակի մեծ մասը։
4. Խաղային ապարատներում, ինչպես նաև խաղաքարտերով սեղանների շուրջ և ռուլետկայում կազինոյում պետք է թողնել միայն այն միջոցները, որոնք հատկացված են ժամանցի համար։ Բյուջեի մնացած մասը պետք է լինի անձեռնմխելի։
Ինչպես հայտնաբերել խնդիրը
Ազարտային խաղերը
ներկայացնում են իրենցից ժամանցի հատուկ տեսակ, որը ապահովում է հաճելի ժամանակի անցկացում։ Սակայն այդքան ուժեղ էմոցիաները հաճախ դուրս են գալիս վերահսկողությունից և ստիպում են կազինոյի հյուրերին կատարել չմտածված գործողություններ։ Խնդրահարույց խաղացողների համար հաճախ նշանակություն չունի արդյունավետությունը։ Արդյունքում ազարտային խաղերը կարող են կենտրոնական տեղ զբաղեցնել խաղացողի կյանքում, այնտեղից դուրս մղելով բոլոր մնացած հետաքրքրությունները և ստեղծել խնդիրներ անձնական և գործնական ոլորտներում։
Որպեսզի հայտնաբերենք խնդիրը, պետք է ազնվորեն պատասխանեք հետևյալ հարցերին․
– Արդյո՞ք հաճախ են ազարտային խաղերը ձգվում Ձեր կողմից պլանավորված ժամանակից ավելի։
– Արդյո՞ք Դուք փորձեր եք ունեցել՝ լուծել խնդիրները՝ խաղալով ազարտային խաղեր։
– Արդյո՞ք Դուք ստիպված եք եղել պարտքով գումար վերցնել խաղի համար։
– Արդյո՞ք Դուք ծախսում եք խոշոր գնման համար կուտակած դրամական միջոցները խաղի վրա։
– Արդյո՞ք Դուք մտածել եք ձեռնարկել որևիցե ապօրինի գործողություններ, որպեսզի գումար հայթայթեք խաղի համար։
Եթե վերոնշյալ հարցերի մեծամասնությանը Դուք պատասխանել եք «այո», խորհուրդ ենք տալիս Ձեզ այդ մասին խոսել այն մարդու հետ, ով մտերիմ է Ձեզ հետ կամ կարող է օգնել Ձեզ։ Դուք կարող եք դիմել մեր կազինոյի մենեջերին, քանի որ ազարտային խաղերի ոլորտում աշխատանքի փորձառությունը հնարավորություն է տալիս իրավիճակին նայել կողքից և տալ մասնագիտական խորհուրդներ։
Խնդրում ենք՝ մի՛ մոռացեք, որ
Ազարտային խաղերը դա ժամանցի տեսակ է, այդ պատճառով չպետք է ծախսել նրանց վրա Ձեր խնայողությունները։ Ծախսեք այն դրամական միջոցները, որոնք Դուք պատրաստ եք ծախսել զվարճությունների վրա։
Ազարտային խաղերը փող աշխատելու տարբերակ չէ, մի՛ փորձեք լուծել Ձեր ֆինանսական կամ սոցիալական խնդիրներւ խաղի օգնությամբ։
Ազարտային խաղերը դրանք զվարճանք են, այդ պատճառով պետք է զբաղեցնեն Ձեր ժամանակի համեմատաբար ոչ մեծ մասը, իսկ հաղթելու հնարավորությունը հանդիսանում է միայն հաճելի բոնուս։
Պատասխանատու խաղի պարտադիր կանոնն է վերահսկողությունը։
Կառավարե՛ք խաղը․ թույլ մի՛ տվեք խաղին կառավարել Ձեզ։
Մեր մասին
Մեր ծառայությունները
Ավելի լավ ճանաչեք մեզ
Օգնությո՞ւն է անհրաժեշտ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ/ԱՄՐԱԳՐՈՒՄ